Մեքսիկայում բեռնատարը բախվել է 6 մեքենայի. կա առնվազն 19 զոհ


Մեքսիկայում բեռնատարը բախվել է 6 մեքենայի. կա առնվազն 19 զոհ
Նոյեմբեր 7 13:09 2021

Մեքսիկայի կենտրոնական մասում բեռնատարը բախվել է վեց այլ մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 19, վիրավորվել՝ երեք մարդ։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, բախման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Մեխիկոն Պուեբլա նահանգի հետ կապող մայրուղու վրա։