Մեզանից յուրաքանչյուրը սիրում է նոր, տարօրինակ և անսպասելի բաներ իմանալ: Սակայն մենք հազվադեպ ենք մտորում, թե որքան հետաքրքիր բաներ կարող են թաքցնել իրենց մեջ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոչ տիպիկ փաստերի սերիա, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք:
Չինացիները բնությունից հարմարված չեն կաթ խմելուն:

Աղավնիները քայլելուց «թափահարում» են գլուխը, որպեսզի կայունացնեն պատկերը:

Ըստ վիճակագրության, մարդկանց 1.6%-ը կարող են ցավ զգալ իրենց մարմնում, երբ տեսնում են, թե ինչպես է ցավ ապրում մեկ ուրիշը:

երբ հիվանդին փոխպատվաստում են այլ մարդու երիկամ, նրա սեփական երիկամները, մեծամասամբ, մնում են տեղում:

Նորվեգիայում գոյություն ունի թագավորական պինգվին, որն ասպետ է կարգված: Զորախմբի խոսքերով, պինգվինը ճանաչում է զինծառայողներին և միշտ ուրախ է նրանց տեսնել:

Շվեցարիայում գործում է օրենք, ըստ որի, որպես տնային կենդանի արգելվում է պահել միայն մեկ ծովախոզուկ:

Երկվորյակները կարող են ունենալ տարբեր հայրեր՝ այդ երևույթը կոչվում է սուպերֆունդակցիա: Աշխարհում հաշվարկված է ընդամենը 10 երկվորյակ, որոնք ծնվել են տարբեր հայրերից: Այդպիսի մի դեպք արձանագրվել է Լեհաստանում, մեկը՝ Իսպանիայում, երկուսը՝ ԱՄՆ-ում և նույնքան Հնդկաստանում:

Ճապոնիայում բնակվում են զրահի վրա մարդու բարկացած դեմք հիշեցնող սարսափելի նախշով ծովախեցգետիններ:

Կապուտաչյա մարդիկ հայտնվել են ավելի ուշ, քան մարդկությունը կհայտնաբերեր կերամիկան:











