Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են «3 + 3» ձևաչափը


Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են «3 + 3» ձևաչափը
Նոյեմբեր 7 00:40 2021

Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «3 + 3» ձևաչափը, -հայտնում է Irna գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է , որ Իրանը պաշտպանում է բանակցային «3 + 3» ձևաչափը, և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել միայն ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ։

Աղնյուրի հաղորդմամբ՝Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները.

«Վերջին ամիսներին ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս երկու երկրների միջև լավ հարաբերությունները, ինչին մենք հասել ենք երկու երկրների պաշտոնյաների խելամտության շնորհիվ: Այժմ կարող ենք քայլեր անել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ամիր Աբդուլահիանը։