Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի թաղամասերից մեկին, որն իր բազմագույն ու վառ շենքերով փորձել են նմանեցնել հայտնի LEGO խորանարդիկներով կառուցված քաղաքին:
«Հարմար քաղաք» կոչվող շրջանի ճարտարապետները բազմաբնակարան շենքները ներկել են կապույտի, կանաչի, դեղինի, կարմիրի և վարդագույնի տարբեր երանգներով՝ նոր շունչ հաղորդելով խորհրդային ժամանակաշրջանի գորշ շինություններին:
Architecture Digest-ի համաձայն՝ արևելաեվրոպական Archimatika ֆիրմայի դիզայներներ Դմիտրո Վասիլիևը, Ալեքսանդր Պոպովը, Օլգա Ալֆիորովան կամքի լիակատար ազատություն են ստացել՝ թաղամասն ապրելու համար գողտրիկ վայրի վերածելու համար և թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարները փաստում են դա:
Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացումը տևել է տասնմեկ տարի, ներկվել է 180 շինություն:










Խորհրդային գորշ շենքերի փոխարեն պայծառ քաղաք. Կիևի թաղամասերից մեկը վերածվել է «LEGO քաղաքի» (լուսանկարներ)










