Կոստա Ռիկան դարձել է առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կլինի երեխաների համար


Կոստա Ռիկան դարձել է առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կլինի երեխաների համար
Նոյեմբեր 6 17:00 2021

Կոստա Ռիկան առաջին երկիրն է աշխարհում, որտեղ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումը պարտադիր է դարձել երեխաների համար:

Ինչպես հայտնում է BBC News-ը՝ հղում անելով պաշտոնյաներին, կորանավիրուսի դեմ պատվաստումը կհամալրի մանկական հիմնական պատվաստումների ցանկը, որոնք արդեն հաստատված են օրենքով:

Երկիրը պայմանագիր է կնքել Pfizer ընկերության հետ, որի մատակարարած դեղամիջոցով 2022 թվականի մարտից կսկսի պատվաստել մինչև 12 տարեկան երեխաներին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ դեղամիջոցների վերահսկման մարմինը հաստատել է Pfizer/BioNTech-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման թույլտվությունը 5-11 տարեկանների համար: