Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել


Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել
Նոյեմբեր 6 15:40 2021

Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողով սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ տաջիկ հինգ զինվորական քարեր են նետել ղրղզստանցու ավտոմեքենայի վրա և փորձել են նաև նրան ձերբակալել, սակայն վերջինիս հաջողվել է հեռանալ:

Նշվում է, որ սահմանապահը չի տուժել, սակայն կոտրվել են մեքենայի ապակիները: