Սիերա Լեոնեում բենզատար է պայթել. առնվազն 90 մարդ զոհվել է


Սիերա Լեոնեում բենզատար է պայթել. առնվազն 90 մարդ զոհվել է
Նոյեմբեր 6 15:15 2021

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզին տեղափոխող բեռնատարի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:

Հաղորդվում է, որ միջադեպից հետո արդեն 91 մարմին է տեղափոխվել մայրաքաղաքի դիահերձարան: Հավելյալ տեղեկություններ դեռևս չկա: