Ուկրաինական Լվովում՝ քաղաքային խորհրդի նիստերի դահլիճում, Եվրոպական համերաշխություն կուսակցության պատգամավոր Յուրի Գրինիվին նկատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը նկարելիս։ Տեսանյութը Facebook-ում հրապարակել է 24-րդ ալիքը։
«Հանդիպման ժամանակ Եվրոպական համերաշխություն կուսակցությունից Լվովի պատգամավոր Յուրի Գրինիվը նկարել է Պուտինի դիմանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կադրերում երևում է, թե ինչպես է պատգամավորը հեռախոսով բացել Պուտինի դիմանկարով նկարը և նկարում է թղթի վրա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Ուկրաինայում քաղխորհրդի պատգամավորին «բռնացրել» են նիստի ժամանակ Պուտինին նկարելիս (տեսանյութ)










