Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ «ներկայումս Ադրբեջանը նայում է դեպի ապագա, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է եւ Բաքուն պատրաստ է սկսել բանակցություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։
Նա վերահաստատել է, որ «խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը դրված է սեղանին»։
Հաջիեւը նաեւ ասել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ռեգիոնը կդարձնի ավելի խաղաղ եւ անվտանգ», ինչպես նաեւ՝ «թույլ կտա վերափոխել ողջ Հարավային Կովկասը»։










