Քանի՞ անգամ կարելի է կնքահայր լինել


Քանի՞ անգամ կարելի է կնքահայր լինել
Նոյեմբեր 5 20:34 2021

 

– Քանի՞ անգամ կարելի է կնքահայր լինել:

 

– Այս հարցի վերաբերյալ որևէ հստակ կանոն կամ որոշում չկա: Պարզապես կնքահայր դառնալուց առաջ պետք է շատ կարևոր մեկ բան հիշել. կնքահայրությունը մեծ պատասխանատվություն է, և կնքահայրը մեկ օր պատասխան պիտի տա Աստծո առաջ: Մնացածն արդեն տվյալ մարդու պատասխանատվության և լրջության աստիճանից է կախված:

Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան