Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասցրել է 25 կիլոգրամի


Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասցրել է 25 կիլոգրամի
Նոյեմբեր 5 13:30 2021

Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել է 25 կիլոգրամի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այսօրվա դրությամբ մեք արտադրել ենք մինչև 60 տոկոս հարստացված 25 կիլոգրամ ուրան»,- մեջբերում է նրա խոսքը IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Պաշտոնյան հավելել է, որ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի քանակը գերազանցել է 210 կիլոգրամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: