Ֆեյխոան (վարդաթուզ) մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, ինչպես օրինակ վիտամին C և B6, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիում,որը իհարկե չափազանց կարևոր է սրտի առողջության համար:
Ամեն օր մեկ հատ ֆեյխոա ուտելու դեպքում, ձեր իմունային համակարգը լիովին կբարելավվի: Այն հայտնի հակաօքսիդիչ է, որի շնորհիվ մարմնի՝ վիրուսներին դիմադրելու կարողությունը մեծանում է:
Ֆեյխոան նվազեցնում է հիպերտոնիայի վտանգը, այս պտուղը հարուստ է կալիումով: Այս պտուղը պարունակում է մոտ 11 մգ կալիում և միայն 7 մգ նատրիում: Այն օգնում է կարգավորել արյան ճնշումը:
Այն բարենպաստ կերպով է ազդում ձեր հիշողության վրա, օգտակար է նաև հղիներին: Այն պետք է օգտագործեն նաև յոդի պակաս ունեցող մարդիկ:
Ֆեյխոայի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է օրգանիզմում քաղցկեղի բջիջների աճի ռիսկը` դրանով իսկ պաշտպանելով մարմինը քաղցկեղի տարբեր ձևերից:
Ֆեյխոայի պտուղներն առանձնահատուկ են նրանով, որ յոդի պարունակությամբ այն կարելի է համեմատել ծովամթերքի հետ (100 գրամ ֆեյխոան պարունակում է մինչև 50 գ յոդ) ։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում, որոնք կապված են օրգանիզմում յոդի անբավարար քանակի հետ։
Խորհուրդ է տրվում օգտագործել նաև աթերոսկլերոզի, ավիտամինոզի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը և արդյունավետորեն պայքարում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեմ։










