«Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ։ Կապիտուլյանտ կառավարության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով ասում են, թե Հայաստանը զարգանում է։ Սրանց առաջնորդն էր ասում՝ Արցախը Հայաստան է։ Այսօր այդ Հայաստանի մոտ 800 հազար հեկտարը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արտագաղթի տեմպերը ,գործազրկությունն ու թանկացումներն անասելի չափերի են հասել։ Ու այսքանից հետո սրանք խոսում են զարգացման մասին։ Դուք ոչ թե զարգացում եք բերել,այլ ազգային աղետ,ապատիա եւ արտագաղթ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։










