Մխիթարյանը ֆուտբոլային ակադեմիա կարող է բացել Հայաստանում


Մխիթարյանը ֆուտբոլային ակադեմիա կարող է բացել Հայաստանում
Հունիս 24 15:09 2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Երկրպագուներից մեկը Մխիթարյանին հարցրել է այն մասին` արդյո՞ք նա մտադիր է մոտ ապագայում ֆուտբոլային ակադեմիա բացել Հայաստանում:

Հայ ֆուտբոլիստը հետևյալ պատասխանն է տվել. «Մտածել եմ այդ մասին և կցանկանամ ապագայում զարգացնել այդ գաղափարը հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն ուսուցանելու համար»:

Մխիթարյանին նաև հարցրել են, թե որտեղ է իրեն տեսնում 15 տարի անց.

«Չեմ մտածել` ինչ եմ անելու կարիերաս ավարտելուց հետո, քանի որ դեռ երկար տարիներ ունեմ անցկացնելու որպես ֆուտբոլիստ»,- պատասխանել է Մխիթարյանը: