Տանը մի լավ մաքրություն է արվում, տանը եղած ամբողջ հագուստը պետք է բացարձակ մաքուր լինի, իսկ անպետք, չօգտագործվող հագուստն ու իրերը պետք է դեն նետվեն: Տարվա մեջ ամենակարևոր երեկոն՝ փետրվարի 15-ի երեկոն, միասին անցկացնելու համար ընտանիքի անդամները աշխատում են միասին հավաքվել և հազարավոր կիլոմետրեր են կտրում: Տոնական սեղանին յուրաքանչյուր տանն անպայման պետք է լինի թուրինջ, հազար և չորացրած ոստրեներ. դրանք հաջողություն և հարստություն են բերում: Փետրվարի 16-ին ՏԱՐԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է: Երեխաներին և ծերերին այդ օրը փողով կարմիր ծրարներ են նվիրում (գումարի չափը կախված է նվիրողի կարողություններից): Շատերն այդպիսի ծրար են նվիրում դռնապանին, պահակին, տաքսու վարորդին՝ բոլոր նրանց, ովքեր ողջ տարվա ընթացքում ամենօրյա ծառայություններ են մատուցել: Իսկ երեկոն պետք է ծնողների հետ անցկացնել: Եթե խոսքը գնում է զույգի մասին, ապա նրանք գնում են ամուսնու ծնողների տուն: Փետրվարի 17-ին այցելում են կնոջ ծնողներին: Ընդ որում, նվերներով, որոնց թիվը պետք է զույգ լինի: Փետրվարի 18-ին բոլորն աշխատում են տանը մնալ և դուրս չգալ տնից: Բանն այն է, որ այդ օրը կտրականապես չի կարելի վիճել և հատկապես՝ կռվել: Այդպիսի հավանականությունից ավելի հեշտ է խուսափել, եթե տանն ես մնում հարազատների հետ:Իսկ փետրվարի 19-ին պետք է պատրաստվել աստվածների հետ հանդիպմանը: Օրվա երկրորդ կեսին սեղաններին մրգերով լի վազեր, ալկոհոլային խմիչքներ են հայտնվում և անպայման՝ ձկնեղենով, խոզի և հավի մսից պատրաստված ուտեստներ: Եվ արդեն առավոտից բոլորի տներում պետք է անուշահոտություններ լինեն: Իսկ կեսգիշերից անմիջապես հետո բոլորը փողոց կամ պատշգամբ են դուրս գալիս՝ հրավառություն անելու և զվարճանալու: Քանի որ փետրվարի 20-ին Հարստության աստծո ծննդյան օրն է: Այդ օրը պետք է որքան հնարավոր է շատ ուտել՝ համարվում է, որ Հարստության աստծուն դա դուր է գալիս: Իսկ ահա փետրվարի 21-ին ամեն ինչ պետք է հակառակն անել: Այն Աղքատության աստծո օրն է, այդ պատճառով էլ պետք է կրկին մի լավ մաքրել տունն ու դեն նետել այն ամենն, ինչ հին է և սկսել է մաշվել:Փետրվարի 22-ն անսովոր օր է: Դա նոր տարվա յոթերորդ օրն է, և այդ օրը Նուվա աստվածուհին առաջին մարդուն է ստեղծել: Նախորդ վեց օրը նա ստեղծել է կենդանիներին, օրական մեկին՝ հավ, շուն, խոզ, կով և ձի: Շատերը մարդկության ծննդյան օրը նշում են՝ թղթից մեծ մարդկային պատկերներ կտրտելով կամ/և պոեմներ գրելով: Բացի այդ, փետրվարի 22-ը հիանալի օր է համարվում դեպի սարեր արշավներ անցկացնելու համար: Մարտի 2-ն այն օրն է, երբ լուսնային նոր տարին վերջնականապես իր դիրքերի մեջ է մտնում: Շատերն այդ օրն արդեն աշխատանքի են դուրս գալիս: Սակայն այդ օրվա երեկոյան տեղի է ունենում տարվա ամենազարմանալի իրադարձություններից մեկը՝ թղթե լապտերների փառատոնը: Տարիների ընթացքում այդ օրը ևս մեկ նշանակություն է ձեռք բերել՝ այն վերածվել է Սիրահարների օրվա՝ եվրոպական ավանդույթում Սուրբ Վալենտինի օրվա պես: