Christie’s-ը 2-3 մլն դոլարով աճուրդի կհանի Էյնշտեյնի և Բեսոյի կողմից գրված 54 էջանոց գիտական փաստաթուղթ (լուսանկարներ)


Christie’s-ը 2-3 մլն դոլարով աճուրդի կհանի Էյնշտեյնի և Բեսոյի կողմից գրված 54 էջանոց գիտական փաստաթուղթ (լուսանկարներ)
Նոյեմբեր 2 01:33 2021

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը մտադիր է վաճառքի հանել բացառիկ փաստաթուղթ, որը գրվել է հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի և շվեյցարացի ինժեներ Միշել Բեսոյի կողմից, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ նմուշը բաղկացած է 54 էջից:

1913-1914թթ. գրված փաստաթուղթը վերաբերում է Հարաբերականության տեսության զարգացման առանցքային փուլերից մեկին:

Աճուրդը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերի 23-ին՝ 2-3 մլն դոլար մեկնարկային գնով: