Քիմ Քարդաշյանին նկատել են երիտասարդ դերասանի հետ զվարճանալիս (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանին նկատել են երիտասարդ դերասանի հետ զվարճանալիս (լուսանկարներ)
Նոյեմբեր 1 15:20 2021

Ամերիկյան հեռուստատեսության աստղ և գործարարուհի Քիմ Քարդաշաշյանին նկատել են հայտնի կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ ժամանցների այգում զվարճանալիս:

Ինչպես հայտնում է People պարբերականը, պապարացիների տեսախցիկը հայտնիներին Կալիֆոռնիայի ֆիքսել է  ատրակցիոնների այգում: Քարդաշյանն ու Դևիդսոնի նկատել են ձեռք-ձեռքի բռնած, երբ վերջիններս ամերիկյան զվարճագնացքում են եղել:

«Դա ընկերական հանդիպում էր: Նրանք միևնույն շրջանակներում են պտտվում, այդ իսկ պատճառով պարբերաբար միասին ժամանակ են անցկացնում»,- պարբերականին հայտնել է աղբյուրը: Ինչպես երևում է հրապարակված կադրերից, ժամանցի կենտրոնում եղել է նաև Քիմի ավագ քույրը՝ Քորթնին իր փեսացու Թրևիս Բարքերի հետ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Քիմը վերջերս հանդես է եկել Saturday Night Live հեռուստաշոուում՝ մարմնավորելով արքայադուստր Ժասմինի կերպարը և շոուի ժամանակ համբուրելով Դևիդսոսին, որն էլ մարմնավորել էր Ալադինի կերպարը: