«Արցախ, ցավտ տանիմ». Անդրեի նոր տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում


«Արցախ, ցավտ տանիմ». Անդրեի նոր տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում
Նոյեմբեր 1 07:40 2021

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում՝ բազմահազար արցախցիների ներկայությամբ  տեղի է ունեցել Անդրեի «Արցախ, ցավտ տանիմ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգիչը, տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է: Հոլովակում ներառված են նաեւ Արցախյան պատերազմից իրական կադրեր:

Ավելի վաղ, անդրադառնալով, Արցախում կայանալիք պրեմիերային, Անդրեն ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել էր՝ «Արցախի մասին՝ հենց Արցախի սրտում»: