Դերասանուհի Թամարա Գևորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։
Ինստարագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է սև հուդի, նույն գույնի կաշվե բաճկոն։ Նա կերպարը համադրել է մուգ երանգի բերետի եւ վանդակավոր շարֆի հետ։ Թամարային մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեջբերել է Վարդգես Պետրոսյանին՝ գրելով․ «Իսկ դու ինչքա՞ն կսպասեիր... Մինչեւ քո գալը»։
.jpg)










