Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Քոուլ սլոու»


Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Քոուլ սլոու»
Հոկտեմբեր 31 13:20 2021

Բաղադրիչներ

 

 

1. Գազար – 3 հատ

2. Կարմիր կաղամբ – 1/2 գլուխ

3. Կանաչ սոխ – 1 փունջ

4. Մայոնեզ – 4 ճ/գ

5. Մանանեխ – 1 թ/գ

6. Աղ, սև պղպեղ

 

 

Պատրաստման եղանակը

 

1. Գազարը շատ բարակ շերտատել: Կաղամբը քերել, ձեռքով լավ տրորել: Սոխը մանր կտրատել:

 

2. Խառնել մայոնեզը, մանանեխը, աղը, սև պղպեղը:

 

3. Գազարին և կաղամբին ավելացնել սոուսը, խառնել և մատուցել: Մատուցելուց առաջ վրան լցնել կտրատված սոխը: