Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը


Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը
Հոկտեմբեր 31 11:00 2021

 

Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:

 

 

Նրանք խնձորի մեջ հայտնաբերել են մի բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը եւ բարձրացնում իմունային համակարգի պաշտպանության մակարդակը:

 

 

Ավելին, կամավորների հետ կատարված փորձերի արդյունքում, որոնք օգտագործել են զգալի քանակությամբ խնձորի հյութ, մասնագետները պարզել են, որ նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ամբողջությամբ վերցված օրգանիզմը երիտասարդացել է առնվազն 17 տարով:

 

Ըստ բրիտանական մամուլի` էպիկատեխին պոլիֆենոլի առավել մեծ խտություն հանդիպում է վայրի խնձորներում: