Երգչուհի Արմինկան, որը բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է հետաքրքիր պրինտով ոճային կոստյում, ինչն էլ համադրել է ցածրակրունկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին դիմելով երկրպագուներին՝ գրել է․ «Եթե մի օր կարողանամ Երևանում մենահամերգ ունենալ, ձեզանից ո՞վ կգա»։ Հետեւորդները բավականին ակտիվ ու միաձայն պատասխանել են իրենց ուղղված հարցին, ինչպես նաեւ Արմինկային դրական խոսքեր են ուղղել․ «Միշտ անկրկնելի»։











