Լուրեր են տարածվում, իբրեւ ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, հայտարարում եմ՝ նման բան չկա. Արփի Դավոյան


Լուրեր են տարածվում, իբրեւ ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, հայտարարում եմ՝ նման բան չկա. Արփի Դավոյան
Հոկտեմբեր 30 20:28 2021

Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա եւ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա։