Քենդալ Ջենները կասկածվում է պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մեջ (լուսանկարներ)


Քենդալ Ջենները կասկածվում է պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մեջ (լուսանկարներ)
Հոկտեմբեր 28 21:08 2021

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններին կասկածել են պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մեջ՝ նոր լուսանկարների հրապարակումից հետո, որոնցում նա փակում է դեմքը կլինիկա այցելելուց հետո։ Նկարները հայտնվել են The Sun կայքում։

Պապարացիները մոդելին ֆիքսել են շենքի ելքի մոտ, որտեղ գտնվում է վիրաբույժ Ջեյսոն Բի Դայմոնդի գրասենյակը։ Ներկայացված լուսանկարներում հայտնին գլուխը կախ, դեմքն ամբողջությամբ ծածկած կտորից դիմակով և արևային ակնոցով քայլում է դեպի մեքենան:

 
 

Հրատարակության տվյալներով՝ հայտնի չէ՝ արդյոք մոդելը դիմել է վիրահատական ​​միջամտության։ Միաժամանակ նշվում է, որ բժշկական կենտրոնում իրականացվում են տարբեր պլաստիկ և կոսմետիկ վիրահատություններ, այդ թվում, օրինակ՝ բոտեքս, ֆիլլերի ներարկում, մաշկի ձգում և ռինոպլաստիկա։

Ինքը՝ Ջենները, վերջին հինգ տարիների ընթացքում հերքել է իր արտաքինը վիրահատական ​​միջամտությամբ փոխելու բոլոր մեղադրանքները։