«Պատերազմի «անակնկալներից» մեկն էլ Ադրբեջանի կողմից ԱՆ-2 ինքնաթիռների օգտագործումն էր». Գևորգ Թոսունյան


«Պատերազմի «անակնկալներից» մեկն էլ Ադրբեջանի կողմից ԱՆ-2 ինքնաթիռների օգտագործումն էր». Գևորգ Թոսունյան
Հոկտեմբեր 28 00:35 2021

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի «անակնկալներից» մեկն էլ Ադրբեջանի կողմից առաջին իսկ օրերից ԱՆ-2 ինքնաթիռների օգտագործումն էր։ Մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ-ի ՀՕՊ-ը խոցել է նմանաբնույթ տասնյակ ինքնաթիռ։ Ոչ մի դեպքում օդաչուներ չեն հայտնաբերվել։ Միաժամանակ դրանցից մեկում գտել են ավիացիոն ռումբ։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ինքնաթիռները որպես խոշոր «կամիկաձեներ են» օգտագործվել, մեկ այլ վարկածի համաձայն՝ դրանք օդ են բարձրացել օդաչուների միջոցով, որոնք ինքնաթիռն ուղիղ թռիչքի են նախապատրաստել դեպի ԼՂՀ-ի տարածք ու լքել այն օդապարիկով։ Այունհետև ավելի կատարյալ անօդաչուները հետևել են այդ ինքնաթիռի խոցմանը՝ բացահայտելով Արցախի ՀՕՊ-ի տեղանքներն ու թիրախավորելով այդ համակարգերը։
Р. Н. Пухов, «Буря на Кавказе»»:

 



loading...