Հնդկաստանում ամուսինը հարսանիքից մեկ ամիս անց կնոջը վաճառել է ստրկության ու ստացած գումարով սմարթֆոն գնել


Հնդկաստանում ամուսինը հարսանիքից մեկ ամիս անց կնոջը վաճառել է ստրկության ու ստացած գումարով սմարթֆոն գնել
Հոկտեմբեր 27 01:53 2021

Հնդկաստանում 17-ամյա երիտասարդն ամուսնացել է 26-ամյա կնոջ հետ, այնուհետև հարսանիքից մեկ ամիս անց վաճառել նրան ստրկության:

Ինչպես գրում է Hindustan Times-ը, նա կնոջը վաճառել է 55-ամյա մի տղամարդու: Տարիքային զգալի տարբերությամբ զույգն ամուսնացել է այս տարվա հուլիսին Օրիսա նահանգի Բալանգիր քաղաքում։

Օգոստոսին նորապսակները գնացել են Ռաջաստան նահանգ՝ աղյուսի արտադրամասում աշխատելու։ Սակայն նոր աշխատանք գտնելուց մի քանի օր անց 17-ամյա ամուսինը կնոջը վաճառել է մի տղամարդու։

Դեռահասը կնոջ համար ստացած գումարը ծախսել է ճաշի վրա, ինչպես նաև իրեն սմարթֆոն է գնել։

Երբ նա վերադարձել է իր գյուղ, կնոջ ծնողները հարցրել են, թե որտեղ է իրենց դուստրը։ Տղան ասել է, որ կինը լքել է իրեն։ Կնոջ ընտանիքը չի հավատացել նրա պատմությանը և բողոք է ներկայացրել ոստիկանություն։ 

Ոստիկանների խումբը գնացել է Ռաջաստան՝ կնոջը գտնելու: Սակայն տեղացիները թույլ չեն տվել նրան ետ տանել պնդելով, որ գնել են կնոջը: Ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել կնոջը տուն բերել:

17-ամյա պատանին կանգնել է անչափահասների գործերով դատարանի առաջ։ Նա ուղարկվել է ուղղիչ հիմնարկ։