Վարանդայի օդանավակայանի բացմանը Փաշինյանին չհրավիրելն անշնորհակալության, անքաղաքավարության և անշնորհքության իսկական դրսևորում է․ Էդգար Ղազարյան


Վարանդայի օդանավակայանի բացմանը Փաշինյանին չհրավիրելն անշնորհակալության, անքաղաքավարության և անշնորհքության իսկական դրսևորում է․ Էդգար Ղազարյան
Հոկտեմբեր 26 21:05 2021

ԱԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն անդրադառնալով Վարանդայի օդանավակայան բացման արարողությանը, գրում է․

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Վարանդայի օդանավակայան բացման արարողությանը` տարածաշրջանում խաղաղության, տրանսպորտային ապաշրջափակման գաղափարի հեղինակ, նոր տարածքներ գրավելու մտադրություն չունեցող, հարևանների հետ բարեկամության ջատագով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհրավիրելն անշնորհակալության, անքաղաքավարության և անշնորհքության իսկական դրսևորում է»։