Հոկտեմբերի 16-ին Լոս Անջելեսի AGUA caliente համերգասրահում տեղի ունեցավ Թաթա Սիմոնյանի մենահամերգը։ Երկար դադարից հետո կայացած համերգը շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Համերգի, և ոչ միայն, մասին մենք զրուցել ենք երգչի երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի հետ։
-Միացյալ նահանգներում Թաթա Սիմոնյանին միշտ են սպասում, բայց այս համերգը կարծես մի յուրօրինակ ջերմությամբ ընդունվեց։
-Այո ճիշտ եք , ինպես հայտնի երգում է հնչում, Լոսի կեսը հայեր են և Հոլիվուդում մենք խոսում ենք հայերեն, և ուրեմն մեր համերգները Միացյալ նահանգներում միշտ են սպասված ու ընդունվում են մեծ ոգևորությամբ։ Այս տարի թերևս նաև նշանակություն ուներ հետքովիդյան շրջանը, մարդիկ կարոտել էին համերգների, մեծածավալ միջոցառումների և մի գուցե նաև այդ պատճառով այո՛, մեզ շատ շատ ջերմ ընդունեցին։

- Դուք նշեցիք հայնտնի երգի տողեր, իսկ հանդիսատեսը իրոք երգում էր այդ բոլոր երգերը, թե դա պարզապես հնչյունային ռեժիսորների ստեղծած էֆեկտն է։
-Իհարկե երգում է, և ոչ միայն այդ երգերը։ Մեր գրեթե բոլոր երգերը հանդիսատեսը անգիր գիտի ու իրոք հավասար երգում է։ Մենք էլ դրան արդեն սովորել ենք, ու եթե ինչ որ մի բառ հանկարծ մոռանանք, հանդիսատեսը չի թողնի որ սխալ բառ ասենք ։
-Ինչքան ժամանակ է հարկավոր համերգին պատրաստվելու համար, կոնկրետ ձեր դեպում , Թաթա Սիմոնյանի համերգները կազմակերպելիս, ինչքան ժամանակ եք տրամադրում փորձերին և նախապատրաստական աշխատանքներին։
- Ցանկացած հայտնի արտիստի մեծ համերգ ծրագրվում է առնվազն 6-12 ամիս առաջ, որոշ դեպքերում և մենք նույնպես ունեցել ենք նման համերգներ, ավելի մեծ մասշտաբային միջոցառումներ, որոնց սկսել ենք նախապատրաստվել 1,5-2 տարի։ Մեր՝ պրոդյուսերների անմիջական պարտականությունն ու գործառույթն է միջոցառման յուրաքանչյուր վայրկյանի լիակատար պլանավորումը և վերահսկողությունը, այդ պատճառով երբեմն շատ երկար ժամանակ է պետք լինում այդ ամենի համար։
.jpg)
-Իսկ ինչ եք զգում երբ համերգից հետո ի վերջո հասկանում եք , որ ամեն ինչ ընթացել է հաջողությամբ և ըստ ծրագրի։
-Դա նշանակում է , որ կարող ես հանգիստ միանալ ընդհանուր էյֆորիային ու վայելել հանդիսատեսի ծափահարությունները։
-Երբ սպասենք ձեր հաջորդ ելույթներին ու համերգներին։
-Այս ժամանակաշրջանում շատ հեշտ տարբերակ կա՝ հետևեք Թաթա Սիմոնյանի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին և առաջինը կտեղեկանաք մոտակա համերգների մասին։ Իսկ այդպիսիք շուտով լինելու են ։










