Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն


Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Հոկտեմբեր 23 20:52 2021

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

Տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակիչում հաղթեց ռուսաստանցի Ռուսլան Պիրովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչ այդ Էլիդա Քոչարյանը արծաթե մեդալ էր նվաճել աղջիկների 60 կգ քաշային կարգում:

Եվրոպայի չեմպիոնության համար այսօր կպայքարեն նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: