«Ողջույն 33»․ այսօր Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է


«Ողջույն 33»․ այսօր Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է
Հոկտեմբեր 23 14:15 2021

Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ-սպիտակ գույներ համադրությամբ բլուզ, կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել է ոճային ցածրակրունկների հետ։ Սիլվայի մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ողջույն 33»։ Երգչուհու գործընկերներն ու երկրպագուները բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ են ուղղել։