«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ գրկել է նրան։ «Երեխաների ժպիտն ու անհոգ աչուկները բավական են, որ մայրիկներն իրենց հանգիստ ու խաղաղ զգան բոլոր պարագաներում»,- մեկնաբանություններում գրել է նա։










