Գեյթսի հիմնադրամը մինչեւ 120 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի ցածր եկամուտ ունեցող երկրներին COVID փորձարարական դեղամիջոցի համար


Գեյթսի հիմնադրամը մինչեւ 120 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի ցածր եկամուտ ունեցող երկրներին COVID փորձարարական դեղամիջոցի համար
Հոկտեմբեր 20 20:03 2021

Գեյթսի հիմնադրամը մինչեւ 120 մլն դոլար կտրամադրի ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ դեղամիջոցների արտադրության Merck & amp; Co Inc. ընկերության կողմից մշակված COVID-19-ի դեմ փորձարարական դեղամիջոցի համար: Գումարը կօգնի հիվանդության դեմ առաջին հակավիրուսային հաբերի մշակման եւ արտադրման ջանքերին, եթե հաստատվի կարգավորիչ մարմնի կողմից, հայտնում է Reuters-ը:

«Այսօրվա պարտավորությունը կապահովի խոստումնալից «մոլնուպիրավիր» դեղամիջոցի հասանելիությունն ավելի շատ մարդկանց համար, բայց սա դեռ պատմության վերջը չէ. մեզ այլ դոնորներ են անհրաժեշտ, այդ թվում՝ հիմնադրամներ եւ կառավարություններ՝ այն գործարկելու համար»,- հայտարարել է համանախագահ Մելինդա Ֆրենչ Գեյթսը:

Merck-ը գործընկեր Ridgeback Biotherapeutics-ի հետ հակավիրուսային հաբ է մշակում՝ ծանրության մեղմ եւ չափավոր աստիճանի կորոնավիրուսային վարակների բուժման համար, եւ այս ամիս դեղամիջոցը շտապ օգտագործելու թույլտվություն է խնդրել Միացյալ Նահանգներում: