Օրական 15 գրամ չիայի սերմերը կլավացնեն առողջությունը


Օրական 15 գրամ չիայի սերմերը կլավացնեն առողջությունը
Հոկտեմբեր 20 19:09 2021

Արդյոք գիտեի՞ք, որ օրական 15 գրամ չիայի սերմեր օգտագործելով՝ կկանխարգելեք մի շարք հիվանդությունների առաջացումն ու կհագեցնեք ախորժակը:

Չիայի սերմերը դեռ հնուց ավանդաբար օգտագործվել են Մեքսիկայում: Մարդիկ սերմերն օգտագործել են՝ որպես դեղամիջոց, կերակրի հավելում, ինչպես նաև՝ կրոնական համեմունք: Այս սերմերը վերջերս համաշխարհային տարածում գտան՝ մի շարք օգտակար հատկանիշների շնորհիվ:

Օրական ընդամենը 15 գրամ չիայի սերմեր օգտագործելով՝ կլավացնեք առողջական վիճակը:

Կնվազի լարվածությունը

Մագնեզիումի պակասը հանգեցնում է դեպրեսիայի: Չիայի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում: Եթե ամեն օր չիայի սերմեր ուտեք, կնվազեցնեք դեպրեսիան: Մագնեզիումը նաև լավացնում է ոսկորների վիճակը:

Երկար ժամանակ քաղց չեք զգա

Չիայի բաղադրության մեջ մտնող բոլոր կարբոհիդրատները մանրաթելեր են: Մանրաթելերը հրաշալի կերպով հագեցնում են քաղցը և լավացնում են մարսողությունը: Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չիայի սերմերը ստամոքսում մեծ քանակությամբ ջուր են յուրացնում, ինչն էլ հագեցածության զգացողություն է տալիս:

Լավանում է սրտի աշխատանքը

Սրտի առողջությունը լավացնելու ամենաառաջնային բաղադրիչն օմեգա-3 ճարպաթթուն է: Չիայի սերմերն ավելի շատ օմեգա-3 են պարունակում, քան՝ սաղմոնը: Սակայն պետք է հիշել, որ կենդանական օմեգա-3-ն ավելի օգտակար է, քան՝ բուսականը:

Հակաօքսիդանտների աղբյուր է

 

Հակաօքսիդանտները պաշտպանում են օրգանիզմը ծերացումից և կանխարգելում են քաղցկեղի առաջացումը: Չիայի սերմերը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում:

Կմոռանաք շաքարախտի մասին

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չիայի սերմերը հրաշալի են շաքարախտով տառապողների համար: Օրական 37գ չիայի սերմերը կկարգավորեն արյան ճնշումն ու բորբոքումները: