Ձեռնաշարժության կողմնակի ազդեցությունները. արդյո՞ք ինքնաբավարարումը վնասակար է


Ձեռնաշարժության կողմնակի ազդեցությունները. արդյո՞ք ինքնաբավարարումը վնասակար է
Հոկտեմբեր 20 00:47 2021

 

Ձեռնաշարժությունն առողջ միջոց է սթրեսը նվազեցնելու և զվարճանալու, ուսումնասիրելու ձեր մարմինը և ազատվելու լարվածության ցանկացած կուտակումից: Սակայն, որոշ մարդիկ ձեռնաշարժությունից հանգստություն չեն զգում, այլ ընդհակառակը` նրանց մոտ անհանգստության աճ է նկատվում, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն կարողանում հրաժարվել դրանից, գրում է Cosmo.ru-ն:

Ձեռնաշարժության առավելությունները

 
 

Սովորաբար, մարդիկ ձեռնաշարժությամբ են զբաղվում՝ լարվածությունն ու անհանգստությունը թուլացնելու համար: Ցավոք, ներկայումս քիչ հետազոտություններ կան, օրինակ՝ ինքնագոհության և անհանգստության միջև կապի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, մենք գիտենք ձեռնաշարժության բազմաթիվ օգուտների մասին.

հանգստացում;
սեռական լարվածության թուլացում;
սթրեսի մակարդակի իջեցում;
տրամադրության բարձրացում;
քնի բարելավվում;
նոպաների թեթևացում;
ծանոթություն` ձեր նախասիրություններին:

Իսկ արդյո՞ք ձեռնաշարժությունը բացասական հետևանքներ ունենում է:

Այս հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ տալ, քանի որ ձեռնաշարժությունը որպես` ֆիզիկական գործողություն, իրականում կողմնակի բարդություններ չունի, բայց երբ խոսում ենք հոգեբանական խնդիրների մասին, ամեն ինչ շատ ավելի քիչ պարզ է: Հիմնականում ձեռնաշարժությունն ունի երեք կողմնակի ազդեցություն՝ անհանգստություն կամ մեղքի զգացում, կախվածություն և կոմպուլսիվ ձեռնաշարժություն:

Որոշ մարդիկ իսկապես անհանգստություն ունեն, երբ խոսքը վերաբերում է սեռական ցանկությանը և սեքսին: 2016 թվականին 4211 տղամարդու վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենից հաճախ ձեռնաշարժությամբ են զբաղվում երիտասարդ տղամարդիկ: Նրանք, ովքեր հաճախ էին ձեռնաշարժությամբ զբաղվում, ունեցել են անհանգստության և մեղքի զգացումի ամենաբարձր մակարդակը: 8.4%-ը հայտարարել է, որ իրենց մեղավոր են զգում ձեռնաշարժությունից հետո, նրանք նաև զուգընկերոջ մոտ ունեցել են օրգազմի ավելի ցածր հաճախականություն և սեռական հարաբերության ընթացքում էրեկցիայի հասնելու հետ կապված ավելի շատ խնդիրներ:

Ձեռնաշարժությունը ինքնին կարող է առաջացնել մեղքի զգացում՝ կապված մարդու հոգևոր, մշակութային կամ կրոնական հայացքների հետ: Անհանգստությունը կարող է կապված լինել կա՛մ կոնկրետ տեսակի ձեռնաշարժության հետ, կա՛մ ընդհանրապես, կախված այն բանից, թե ինչն է մարդը դիտարկում որպես տաբու: Եթե ​​ձեզ մեղավոր եք զգում ձեռնաշարժության պատճառով, խոսեք վստահելի մեկի հետ, նախընտրելի է թերապևտի հետ:

Կախվածությունը ձեռնաշարժության մեկ այլ հնարավոր կողմնակի ազդեցություն է: Հիմնական բանը, որ պետք է հիշել այստեղ, այն է, որ «չափազանց հաճախակի ձեռնաշարժությունը» ինքնին կախվածության ախտանիշ չէ: Ինչպե՞ս հասկանալ, որ կախվածություն ունես ձեռնաշարժությունից: Այս կախվածության ախտանիշները նույնն են, ինչ ալկոհոլիզմը: Եթե ​​ձեռնաշարժությունը ձեզ ստիպում է ...

..տնային գործերով չզբաղվել;
... չեղարկել ընկերների հետ հանդիպումները.
... չգնալ աշխատանքի կամ դպրոց.... բաց թողնել կարևոր սոցիալական իրադարձություններ,

ուրեմն, այո՛, Հյուսթոն, մենք խնդիր ունենք: Եթե ​​ձեռնաշարժությունը չի ստիպում ձեզ հրաժարվել գործնական հանդիպումից, ապա կարող եք արտաշնչել և հանգստանալ: Ձեռնաշարժությունից կախվածություն զարգացնելը, անկեղծ ասած, այնքան էլ հեշտ չէ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա միայն 3-5%-ի մոտ է այն դառնում վատ սովորություն, ինչպես օրինակ` ծխելը կամ հարբեցողությունը:

Հազվագյուտ դեպքերում ձեռնաշարժությունը դառնում է կոմպուլսիվ, չնայած կոմպուլսիվ սեռական վարքը ներառում է ոչ միայն ձեռնաշարժությունը, այլ նաև պոռնոգրաֆիա դիտելը և անընդհատ խաբելը, թե մարդը չի կարող վերահսկել դա, ճիշտ այնպես, ինչպես հարբեցողը չի կարող հրաժարվել օղուց: Ըստ մի ուսումնասիրության՝ կոմպուլսիվ սեռական վարքագիծը առկա  է բնակչության մոտավորապես 6%-ի մոտ, չնայած որ այս դեպքում ցանկացած եզրակացություն պետք է արվի զգուշությամբ: Այս խանգարումը ավելի տարածված է տղամարդ-վետերանների մոտ (16.7%) և շատ ավելի հազվադեպ, օրինակ, համալսարանի ուսանողների շրջանում (3%):

Արդյո՞ք ձեռնաշարժությունը առաջացնում է սեռական զգայունության նվազում:

Ո՛չ: Եթե ձեռնաշարժությամբ զբաղվեք, սեքսի հետ կապված խնդիրներ չեք ունենա: Ընդհակառակը` որքան լավ գիտեք, թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ գոհացնել, այնքան ավելի լավ կարող եք ցույց տալ ձեր զուգընկերոջը, թե ինչպես դա անել:

 

 

 

Կախվածությունը ձեռնաշարժության մեկ այլ հնարավոր կողմնակի ազդեցություն է: Հիմնական բանը, որ պետք է հիշել այստեղ, այն է, որ «չափազանց հաճախակի ձեռնաշարժությունը» ինքնին կախվածության ախտանիշ չէ: Ինչպե՞ս հասկանալ, որ կախվածություն ունես ձեռնաշարժությունից: Այս կախվածության ախտանիշները նույնն են, ինչ ալկոհոլիզմը: Եթե ​​ձեռնաշարժությունը ձեզ ստիպում է ...

 



loading...