Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը


Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբեր 19 19:30 2021

Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի քան 14 միլիոն դրամի վնաս:

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վայքի քրեական հետախույզները ստանում են հավաստի տեղեկություններ, որ հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել է սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվոր, նույն գյուղում ապրող 53-ամյա մի կին:

Նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:



loading...