ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով


ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով
Հոկտեմբեր 19 18:30 2021

 

Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:«Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,-նա լրագրողներին ասել է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ:Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել է:

«Թեեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում էր, որ այն պետք է գործի ցանկացած ժամանակ»,-նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ դադարեցվում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



loading...