Մադրիդում վեց մարդ գրավել է Պրադո թանգարանը և սպառնում է ինքնասպան լինել


Մադրիդում վեց մարդ գրավել է Պրադո թանգարանը և սպառնում է ինքնասպան լինել
Հոկտեմբեր 19 16:48 2021

Վեց մարդ է գրավել Մադրիդի Պրադո թանգարանի սրահներից մեկը եւ սպառնում է ինքնասպան լինել, եթե կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջները: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտնել է La Sexta հեռուստաալիքը։

Խնդրո առարկան այսպես կոչված թունավոր ձեթի համախտանիշի հետեւանքով տուժածներն են, ինչպես կոչում են այն հիվանդության բռնկումը, որն Իսպանիայում տեղի է ունեցել 1981 թվականին հլածուկի ձեթից զանգվածային թունավորման պատճառով: Այն ժամանակ կարող էր զոհվել, ինչպես պնդում են տուժածների շահերը ներկայացնող խմբի անդամները, շուրջ չորս հազար մարդ: 20 minutos թերթի տվյալներով՝ պահանջներից մեկն այն է, որ Սանչեսը համաձայնվի ասոցիացիայի հետ հանդիպանը, որի ներկայացուցիչները կազմակերպել են ակցիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: