Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է


Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է
Հոկտեմբեր 18 05:39 2021

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը հայտարարել են նշանադրության մասին, հայտնում է Page Six-ը։

«Հավետ»,- ռոմանտիկ լուսանկարները մակագրել է 42-ամյա Քորթնին․ 45-ամյա Թրեւիսը Քորթնիին առաջարկություն է արել մայրամուտին «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված։