Հաղթահարել ենք դժվար փուլը». Սիլվա Հակոբյանի ընտանիքը դուրս է եկել մեկուսացումից


Հաղթահարել ենք դժվար փուլը». Սիլվա Հակոբյանի ընտանիքը դուրս է եկել մեկուսացումից
Հոկտեմբեր 15 15:44 2021

«Երբ 14 օր մեկուսացած լինելուց հետո վերջապես դրսում ես»՝ Սիլվա Հակոբյանի այս տողերը անհանգստացրել են հետեւորդներին, որոնց նամակներին երգչուհին պատասխանել է տեսաուղերձի միջոցով:

 «Ոչ միայն ես, այլ նաեւ ընտանիքիս անդամները վարակվել էին քովիդով: Փառք Աստծո, վատթարագույնն արդեն անցյալում է: Մենք կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը: Դեռ շարունակում ենք բուժումը, բայց արդեն վարակակիր չենք համարվում»,- ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է նա: