Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերի պահվող անձանց


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերի պահվող անձանց
Հոկտեմբեր 13 17:06 2021

Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը։

Հանդիպման ավարտին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, դիմել են կողմերին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզմի դրսևորումները, թույլ չտալ տարածաշրջանում զենքի կիրառումը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղ բնակչության համար։

«Կոչ ենք անում հստակեցնել անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի չարտոնված կիրառում», - ասված է հոգեւոր առաջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ։

Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը հայտնել է նաև, որ հակամարտության գոտում կան տաճարներ ու մզկիթներ, որոնք կարևոր է պահել պատշաճ կերպով։

«Կովկասը միշտ հայտնի է եղել ժողովուրդների, լեզուների եւ մշակույթների հսկայական բազմազանությամբ։ Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ գոյակցությունից։ Այսօր հատկապես կարևոր է, որ վերականգնվի վստահությունը միմյանց նկատմամբ, մարդիկ կրկին սովորեն հարևանին ընկալել հարգանքով և օգնության հասնելու պատրաստակամությամբ»։



loading...