Ադրբեջանցի ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացնում իշխող կուսակցության գրասենյակի դիմաց


Ադրբեջանցի ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացնում իշխող կուսակցության գրասենյակի դիմաց
Հոկտեմբեր 13 16:32 2021

 NIDA եւ D18 երիտասարդական շարժումների մի խումբ անդամներ բողոքի ցույց են անցկացրել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախկին գրասենյակի դիմաց: Այս մասին հայտնում է «Թուրան»-ը:

Ակտիվիստները պահանջում էին ազատ արձակել Ժողովրդական ճակատի կուսակցության անդամներ Նիյամեդդին Ահմեդովին եւ Ֆուադ Ահմեդլիին:

Ոստիկանությունը ցուցարարներից ոչ մեկը դեռ չի ձերբակալել: Կարանտինային ռեժիմի կանոնները խախտած ցուցարարները հեռացվել են տարածքից:



loading...