Ի՞նչ ձկնատեսակներ կօգնեն ավելի երկար ապրել


Ի՞նչ ձկնատեսակներ կօգնեն ավելի երկար ապրել
Հոկտեմբեր 13 12:33 2021

Սաղմոնը, թյունիկը, անչոուսը (անձրուկ), սարդինան եւ ծովատառեխը ամենաօգտակար ձկնատեսակներն են, որոնք կարող են օգնել կյանքի տեւողության ավելացմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Մայա Ֆելերը (ԱՄՆ)։

 

Ինչպես տեղեկացնում է Well and Good պարբերականը, թվարկված ձկները աշխարհի այն տարածաշրջանների սննդակարգերի հիմքն են, որտեղ հատկապես շատ են երկարակյացները։ Այս ձկնատեսակների օգտագործման օգուտի մասին հաստատում են նաեւ հետազոտությունները։ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան խորհուրդ է տալիս շաբաթը առնվազն 2 անգամ ուտել այդ ձկներից։Ֆելերի խոսքով՝ սաղմոնը, թյունիկը, անչուոսը, սարդինան եւ ծովատառեխը հարուստ են օմեգա-3 հագեցած ճարպաթթուներով։ Բացի այդ, դրանք անճարպ սպիտակուցի, D վիտամինի եւ սելենի հիանալի աղբյուր են, որոնք նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների, ծերունական տկարամտության եւ օքսիդատիվ սթրեսի ռիսկը։ Կարեւոր է նաեւ այն, որ այդ ձկնատեսակներում հազվադեպ է սնդիկ կուտակվում, ինչը դրանք շահավետորեն տարբերում է շատ այլ ձկներից։