«Տանը մենակ» սիրված ֆիլմի նոր տարբերակի թրեյլերը պատրաստ է. ով կփոխարինի գլխավոր հերոսին


«Տանը մենակ» սիրված ֆիլմի նոր տարբերակի թրեյլերը պատրաստ է. ով կփոխարինի գլխավոր հերոսին
Հոկտեմբեր 12 20:50 2021

Համացանցում հայտնվել է 1990 թվականին էկրան բարձրացած ու միլիոնավոր դիտողների կողմից սիրված «Տանը մենակ» սուրբծննդյան ֆիլմի նոր տարբերակի թրեյլերը: Նոր ֆիլմում Մաքոլեյ Քալքինին փոխարինում է 12-ամյա դերասան Արչի Յեյթսն, ով հատնի է «Ջոջո ճագարը» մանկական ֆիլմից:

Նոր ֆիլմում նա մարմնավորել է փոքրիկ պատուհաս Մաքս Մերսերի կերպարն, ում, ինչպես և օրիգինալ ֆիլմի հերոսին, ծնողները մոռանում են տանը սուրբծննդյան մեծ ճամփորդությունից առաջ:

Մնացյալ սյուժեն ևս կրկնում է հայտնի ֆիլմի իրադարձությունները:

Հակառակ շշուկների, Մաքոլեյ Քալքինը նոր տարբերակում չի նկարահանվել, սակայն, այնուամենայնիվ, Մաքքալիսթների ընտանիքի անդամներից մեկը վերադարձել է: Կադրերից մեկում երևում է Քեվինի մեծ եղբայր Բազզի դերասանն, ով այժմ ոստիկան է:

«Տանը միայնակ»-ի նոր տարբերակի՝ «Տանը, քաղցր տանը՝ միայնակ»-ի ռեժիսորը Դեն Մեզերն է, ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 12-ին Disney+ հարթակում: