Մայքլ Ջորդանի Nike Air Ships-երը կարող են դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ կոշիկները (լուսանկարներ)


Մայքլ Ջորդանի Nike Air Ships-երը կարող են դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ կոշիկները (լուսանկարներ)
Հոկտեմբեր 12 22:20 2021

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել բացառիկ մարզակոշիկներ, որոնք կրել է բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, խոսքը Nike Air Ships մոդելի մասին է:

Ըստ աճուրդի տան մասնագետների՝ դրանք պետք է որ վաճառվեն 1-1,5 մլն դոլարի սահմանում, ինչի դեպքում կդառնան երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ կոշիկները: Նշվում է, որ մարզակոշիկները հրաշալի վիճակում են և շատ քիչ են կրվել:

Աճուրդը կկայան Լաս Վեգասում՝ հոկտեմբերի 24-ին: