Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է Էջմիածնում Mercedes-ը մխրճվում ավտոտնակի տարածք


Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է Էջմիածնում Mercedes-ը մխրճվում ավտոտնակի տարածք
Հոկտեմբեր 11 18:20 2021

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը Mercedes-ով մխրճվում է ավտոտնակի տարածք։

Հոկտեմբերի 9-ին 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին՝ մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում: Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն: