Ֆլորիդայի ափերի մոտ հարյուրավոր ձկներից բաղկացած վտառը շարժվող սրտի պատկեր է ստեղծել (տեսանյութ)


Ֆլորիդայի ափերի մոտ հարյուրավոր ձկներից բաղկացած վտառը շարժվող սրտի պատկեր է ստեղծել (տեսանյութ)
Հոկտեմբեր 11 20:23 2021

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հարյուրավոր ձկներ շարժվող սրտի պատկեր ստեղծել ջրում:

Տեսանյութը, որն արվել է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքի ափերի մոտ, ֆիքսել է 47-ամյա Փոլ Դաբիլին՝ անօդաչու սարքի միջոցով:

«Դա այնքան առանձնահատուկ ու գեղեցիկ պահ էր»,-նշել է տղամարդը, որը տեսանյութով կիսվել է իր ֆեյսբուքյան ընկերների հետ՝ հիացնելով նրանց: