Իրանում 12 ակտիվիստի 74 մտրակի հարվածի են դատապարտել ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններին աջակցելու համար


Իրանում 12 ակտիվիստի 74 մտրակի հարվածի են դատապարտել ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններին աջակցելու համար
Հոկտեմբեր 11 14:00 2021

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:   



loading...