Գիտնականները մատնանշել են ծննդաբերության համար ամենաանվտանգ օրերը.


Գիտնականները մատնանշել են ծննդաբերության համար ամենաանվտանգ օրերը.
Հոկտեմբեր 10 22:28 2021

Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները նշել են այն օրերը, որոնց ժամանակ երեխաների ծնունդն առավել սահուն է տեղի ունենում: Պարզվել է, որ հանգստյան օրերին լույս աշխարհ եկած երեխաների մոտ մահվան հավանական գործակիցը բարձր է:Այս տվյալների համար հիմք են ծառայել 1 միլիոնից ավել ծննդաբերությունների տվյալների վերլուծությունները: Վիճակագրության համաձայն յուրաքանչյուր 1000 ծննդաբերությունից 6-ից 7-ը  ավարտվում է երեխայի մահով:

 

Հանգստյան օրերին թիվը բարձրանում է մինչև  1000-ից 7.1-ը: Ամենացածր նորածնային մահացության ցուցանիշները գրանցվել է  երեքշաբթի օրերին, ամենաբարձրը՝ հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին:



Շաբաթավա վերջին լրացուցիչ ռիսկեր  զգում են նաև հղի կանայք: Առայժմ գիտնականները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ է այս երևույթի պատճառը: Այն տարբերակը, որ հանգստյան օրերին բժշկական անձնակազմի ավելի քիչ մասն է աշխատում`  մերժվում է: