Փորձագետները նշել են սուրճ ըմպելու լավագույն ժամանակը


Փորձագետները նշել են սուրճ ըմպելու լավագույն ժամանակը
Հոկտեմբեր 10 21:25 2021

 

Ամերիկացի սննդաբանները նշել են մեկ գավաթ սուրճ խմելու լավագույն ժամանակը: Նրանց հետազոտությունը հրապարակվել է She Finds կայքում:Նշվում է, որ կոֆեինը ոչ միայն ակտիվություն է հաղորդում, այլև բարելավում է նյութափոխանակությունը՝ դյուրացնելով հանգստի ժամանակ ճարպերի այրումը:Ամերիկացի բժիշկ-դիետոլոգ Քրիստինա Թաուլը խորհուրդ է տալիս արթնանալուց հետո դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմել կիտրոնի հյութով, իսկ կես ժամ անց նախաճաշել և մեկ գավաթ սուրճ ըմպել:

Նրա խոսքով՝ կիտրոնով ջուրը ստամոքսում կստեղծի ճիշտ ալկալային միջավայր, իսկ արթնանալուց 30 րոպե հետո սուրճը կնվազեցնի ախորժակը, ինչը թույլ կտա ընդունել սննդի առաջին չափաբաժինը՝ առանց չափազանց քաղցած լինելու:

Նշվում է նաև, որ լավագույն տարբերակը կլինի սև սուրճն առանց շաքարի: