Ամենաառողջարար ըմպելիքը՝ կոնքերի, իրանի հատվածի ճարպն այրելու համար


Ամենաառողջարար ըմպելիքը՝ կոնքերի, իրանի հատվածի ճարպն այրելու համար
Հոկտեմբեր 10 20:00 2021

Նիհարեցնող բազմաթիվ բաղադրատոմսերից այս մեկը, հնարավոր է, ամենաառողջարարն ու ամենաօգտակարն է։ Բացի ճարպն այրելուց, կոճապղպեղի ջուրը բարելավում է ընդհանուր առողջությունը։

Ինչպես պատրաստել կոճապղպեղի ջուր

1,5լ եռացող ջրի մեջ լցնել թարմ կոճապղպեղի կտրատած արմատները և թողնել, որպեսզի ջուրը շարունակի եռալ ևս 15 րոպե։ Այնուհետ սառեցնել և քամել հյութը։ Այս ջուրը խմել ողջ օրվա ընթացքում։

 
 

Կոճապղպեղի ջուրը ոչ միայն նիհարեցնում է, այլ այն նաև կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև իջեցնում է արյան ճնշումը։

Այն ունի շատ ուժեղ հակաբորբոքային ազդեցություն, զգալիորեն նվազեցնում է բորբոքումները, հոդացավերը, օգնում է հատկապես ռևմատիզմի ժամանակ։ 
Կոճապղպեղի ջուրը նաև հզոր հակաօքսիդանտ է, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են առողջությունը և կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների։

Կոճապղպեղի ջուրը կարող է կանխարգելել քաղցկեղի առաջացումը։ Նրա հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկությունները կարողանում են դանդաղեցնել, անգամ կանխել քաղցկեղի որոշ տեսակների տարածումը։